Flyone Armenia-ն չեղարկել է դեպի Բեյրութ թռիչքները․ Թուրքիան իր տարածքով թռչելու թույլտվություն չի տվել

Flyone Armenia-ն չեղարկել է դեպի Բեյրութ թռիչքները․ Թուրքիան իր տարածքով թռչելու թույլտվություն չի տվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։

‌Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը:

Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքներ.:

· Թռիչքի ամսաթվի փոփոխություն;

· Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ուղևորի Flyone անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;

· Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։

Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---