Թյուրքական երկրներն ընդհանուր պատմության, աշխարհագրության և գրականության դասագրքեր կթողարկեն

Թյուրքական երկրներն ընդհանուր պատմության, աշխարհագրության և գրականության դասագրքեր կթողարկեն

PanARMENIAN.Net - Թյուրքական երկրներն ընդհանուր պատմության, աշխարհագրության և գրականության դասագրքեր կթողարկեն։ Որոշումը կայացվել է հունիսի 24-ին` Նուրսուլթանում։

Փորձագետներին ներկայացվել են նոր դասագրքերի նմուշները։

Հանդիպմանը մասնակցել են Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի և Հունգարիայի կրթության նախարարներն ու դիվանագետները, հայտնում է «Միր24»-ը։

«Ընդհանուր թյուրքական պատմություն» դասագրքում մանրամասն շարադրված է եղբայրական ժողովուրդների պատմությունը մինչև XV դարը։

Ավելի վաղ այդ առարկան ֆակուլտատիվ հիմունքներով դասավանդվում էր Ադրբեջանուm, Ղազախստանում և Թուրքիայում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---