Զեկույց․ ՀՀ-ն կարող է հայտնվել պարենային ճգնաժամի սպառնալիքի տակ

Զեկույց․ ՀՀ-ն կարող է հայտնվել պարենային ճգնաժամի սպառնալիքի տակ

PanARMENIAN.Net - Լեհական տնտեսական ինստիտուտը զեկույց է հրապարակել, ըստ որի Հայաստանը կարող է հայտնվել պարենային անվտանգության առումով սպառնալիքի տակ գտնվող երկրների թվում։

Զեկույցում նշվում է, որ ՌԴ պատերազմն Ուկրաինայի դեմ և դրա հետևանքները սպառնում են ամբողջ աշխարհի պարենային անվտանգությանը և նույնիսկ սովի կարող են հանգեցնել ցածր եկամուտով երկրներում։

Ըստ ինստիտուտի կազմած վարկանիշի, որի ստեղծման ժամանակ հաշվի են առնվել ռիսկի տարբեր գործոններ, ամենամեծ բարդությունները կարող է ունենալ Բենինը, որին հաջորդում են Հյուսիսային Կորեան, Սուդանը, Նիկարագուան և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, գրում է Analitikaua.net-ը։

«Այնուհետև սպառնալիքի տակ են Հայաստանը, Եգիպտոսը, Լիբանանը, Վրաստանը և Ռուանդան։ Ընդհանուր առմամբ այդ երկրներում մոտ 300 մլն բնակչություն կա»,-ասվում է զեկույցում։

Ըստ զեկույցի, ԵՄ անդամների շրջանում ճգնաժամն առավելապես կանդրադառնա Հունաստանի, Մալթայի և Կիպրոսի վրա, որոնք այդ ցուցակի երկրորդ հարյուրակում են և որտեղ «այդպիսով, պարենային ճգնաժամի լուրջ սպառնալիք չկա»։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---