Չավուշօղլու․ Սպասում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանն ամենասեղմ ժամկետում

Չավուշօղլու․ Սպասում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանն ամենասեղմ ժամկետում

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «սպասում են Զանգեզուրի միջանցքի բացմանն ամենասեղմ ժամկետում։

«Մենք սատարում ենք հարաբերությունների կարգավորմանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սպասում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապահովի կապն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ, ամենասեղմ ժամկետում»,-ասել է նա, հայտնում է ադրբեջանական APA-ն։

Չավուշօղլուն խոսել է այդ մասին Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

«Զանգեզուրի միջանցքի բացումը շատ կարևոր է նաև տարածաշրջանի երկրների զարգացման տեսակետից»,-ասել է նա։

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---