Վարչապետ․ Կրթության ոլորտի բարեփոխումը կառավարության բացարձակ առաջնահերթություններից է

Վարչապետ․ Կրթության ոլորտի բարեփոխումը կառավարության բացարձակ առաջնահերթություններից է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումը կառավարության բացարձակ առաջնահերթություններից է։

Քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է արվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, բարձրագույն կրթության որակի չափորոշիչներին և ռազմավարական ուղենիշներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, օտար լեզուներով կրթության հնարավորություններին, ակադեմիական ստեղծագործ միջավայրի ձևավորմանը, գերատեսչական բուհերի գործունեությանը և այլ թեմաների:

Ներկայացվել է մասնագիտական կրթության ռեֆորմի ընթացքը, քննարկվել են հանրակրթության բնագավառում արդեն իսկ մեկնարկած աշխատանքները:

Վարչապետն ընդգծել է, որ այս բնագավառում պետք է գնալ ռազմավարական լուծումների՝ ապահովելով հանրակրթություն - մասնագիտական կրթություն – բարձրագույն կրթություն շղթայի փոխգործելիությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ինտենսիվ շարունակել կրթության ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումները՝ առանցքում ունենալով կրթության բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների ձևավորման և բարձրորակ մասնագիտական համալրվածության խնդիրների լուծումը:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---