8 ապրիլի 2009 - 20:46 AMT
ՀՀ ՊՆ կազմակերպում է կլոր սեղան «Հայաստանում ԶՈՒ-ում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» թեմայով
Ապրիլի 9-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ տեղի կունենա «Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» թեմայով կլոր սեղան: Միեւնույն ժամանակ տեղի կունենա նաեւ ԶՈւԺՎ ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աջակցությամբ հրատարակված «Զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապրինոսը:

Կլոր սեղանի կազմակերպիչները մտադիր են հող նախապատրաստել կառավարական ու ոչ կառավարական մարմիններին` Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների քննարկման համար: