Շիրակցի գերիների հարազատները ցույց են անում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի մոտ

Շիրակցի գերիների հարազատները ցույց են անում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի մոտ

PanARMENIAN.Net - Խծաբերդում գերեվարված գերիների հարազատները բողոքի ակցիա են անում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց։ Նրանք ռուսական կողմից պահանջում են ապահովել իրենց հարազատների ազատ արձակումը, քանի որ, ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուսական խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում ու նրանց թողտվությամբ, տեղեկացնում է Factor.am-ը։

Գերիների հարազատների ձեռքին պաստառներ են հետևյալ բովանդակությամբ՝ «Ո՞ւր էիք ռուս խաղաղապահներ», «Վերադարձրեք մեր տղաներին»։

Ըստ հյուպատոսարանի աշխատակիցներից մեկի՝ ՌԴ հյուպատոսն այս պահին շենքում չէ, հետևաբար՝ նա գերիների հարազատներին առաջարկել է երեք հոգանոց խումբ կազմել ու ժամը 14.00-ից հետո գալ և հանդիպել հյուպատոսի հետ։ Գերիների հարազատները հայտարարել են, որ կսպասեն, չեն հեռանա, մինչև հյուպատոսը չգա, իրենց պահանջը չլսի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսում ասել է, որ Ադրբեջանում պահվող գերիների 90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Անդրադառնալով կոնկրետ շիրակցի գերիներին՝ Փաշինյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնված չեն եղել, և պետք է լինեին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---