ՌԴ հյուպատոսն ընդունել է գերիների ծնողներին և խոստացել պահանջը փոխանցել Կոպիրկինին

ՌԴ հյուպատոսն ընդունել է գերիների ծնողներին և խոստացել պահանջը փոխանցել Կոպիրկինին

PanARMENIAN.Net - Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսն ընդունել է շիրակցի գերիների հարազատներին, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում հյուպատոսարանի շենքի դիմաց։

5 ծնող մտել է շենք ու հանդիպել ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի հետ։ Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում է Sputnik Արմենիան։

Ծնողները հանդիպումից հետո հեռացել են հյուպատոսության մոտից։

Գերիների հարազատները պահանջում էին շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու ու տուն վերադարձնելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսում ասել է, որ Ադրբեջանում պահվող գերիների 90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Անդրադառնալով կոնկրետ շիրակցի գերիներին՝ Փաշինյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնված չեն եղել, և պետք է լինեին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։‌_ Նա նաև ասել է, որ Բաքուն փորձում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, ու այդ պատճառով դիտմամբ չի վերադարձնում գերիներին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---