ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ Բաքվի հետ մերձեցման մասին

ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ Բաքվի հետ մերձեցման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ կառուցողական է համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես սահմանային և մաքսային վերահսկողության մասով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա, անկասկած բարդ աշխատանք է, սակայն, պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մերձեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության, ինչպես նաև մարդկանց, ՀՀ և Ադրբեջանի տարածքի ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության հարցերում»,-ասել է նա։

Ըստ ՀՀ կառավարության փոխղեկավարի, «տվյալ պահի դրությամբ փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և հետագա շահագործման հետ կապված հարցերը։

Տարածաշրջանային ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում։ Այդ նպատակների համար որոշվել է ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ապաշրջափակման հարցերով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---