Գյումրիում կբացվի ՀՀ-ում առաջին «Իլյուզիաների թանգարանը»29 հունիսի 2022 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Գյումրիի Շիրակացի 50/ա հասցեում կբացվի Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանը»: Այդտեղ ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված մոտ 50 ցուցանմուշ։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու՝ առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ բացի զարմանալուց ու զվարճանալուց, ձեռք կբերեն նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից: «Թանգարան ստեղծելու գաղափարը վաղուց կար և տարիներով ուսումնասիրել ենք տարբեր երկրներում գտնվող նմանատիպ թանգարաններ։ Կարծում ենք, որ այն հետաքրքիր կլինի ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Գյումրի քաղաքն էլ պատահական չենք ընտրել։ Այս քայլով ցանկանում ենք ակտիվացնել քաղաքի ժամանցային կյանքը»,-նշել է թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը։ Թանգարանի հիմնադրմանն աջակցել է ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (EU4B ITTD)» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականցվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |