Վարդապետյան․ Կալանքը չպետք է ինքնանպատակ լինի՝ բոլորին, ում մեղադրանք է առաջադրվել, պետք չէ կալանավորել29 հունիսի 2022 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում ասել է, որ դատախազությունը չպետք է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրի բոլոր անձանց համար, ում մեղադրանք է ներկայացված։ Նա նշել է, որ նախաքննության ընթացքում կալանքը խափանման միջոց է, ոչ թե պատիժ՝ նշելով, որ խոսքը, իհարկե, այն դեպքերի մասին չէ, երբ կասկածյալը կարող է խանգարել քննության ընթացքին կամ փախուստի դիմել։ Նա նշել է, որ մյուս դեպքերում կալանքը չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ կալանքը չի նշանակում, որ դրա արդյունքում նախաքննությունն ավելի արդյունավետ կլինի։ Վարդապետյանն ասել է նաև, որ հնչեղ գործերի դեպքում հանրության առաջին հարցն այն է, թե ինչու կասկածյալը չի կալանավորվել, մինչդեռ, դա վկայում է, որ պետական մեղադրանքի համակարգն այնքան անարդյունավետ է, որ դատախազությունն ու քննչական մարմիններն ի վիճակի չեն վարել գործը, եթե անձը կալանքի տակ չէ։ Աննա Վարդապետյանը 2019-ին նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |