ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ ղեկավարի դիվանագիտական խորհրդականի հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ ղեկավարի դիվանագիտական խորհրդականի հետ

PanARMENIAN.Net - ‌ Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին և դրանց հնարավոր զարգացումներին, ինչի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։

Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Մինչ այդ Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---