Փորձագետ․ Covid-19-ով վարակվելու դեպքերն աճել են 146%-ով, բայց համաճարակաբանական իրավիճակը կայուն է

Փորձագետ․ Covid-19-ով վարակվելու դեպքերն աճել են 146%-ով, բայց համաճարակաբանական իրավիճակը կայուն է

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է` չնայած մեկ շաբաթում արձանագրված դեպքերի զգալի աճին։ Այդ մասին ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Համաճարակաբանական իրավիճակը կայուն է, չնայած վերջին 14 օրվա ընթացքում նախորդ 2 շաբաթվա համեմատ մեզ մոտ արձանագրվել է 146 % աճ։ Covid-19-ի վերարտադրության գործակիցը կազմել է 1․47»,- ասել է Աբովյանը։

‌Վերջին շաբաթում վարակվածների թիվը գրեթե կրկնակի աճել է` 139 դեպք (մինչև հունիսի 26-ի տվյալներն են)։ Նախորդ շաբաթ հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակվելու 60 դեպք։ Փորձագետը նշել է, որ նման ցուցանիշներ Հայաստանում վաղուց չեն եղել, այնուամենայնիվ, ըստ Աբովյանի, իրավիճակը վերահսկողության տակ է։

‌Մասնագետը շեշտել է, որ մեծ մասամբ նոր դեպքեր են հայտնաբերվում այն քաղաքացիների շրջանում, որոնք թեստ են հանձնում երկրից մեկնելուց առաջ կամ ժամանելուց հետո։ Նրանք հիմնականում ախտանշաններ չեն ունենում։ Հիմա ՀՀ-ում չկան ծանր հիվանդներ, հոսպիտալացման կարիք ունեցող կամ վերակենդանացման բաժանմունքում գտնվող բուժառուներ: Ավելին` Հայաստանը ԵՄ չափանիշներով` համավարակի տեսանկյունից այժմ գտնվում է «կանաչ գոտում»։

Այդուհանդերձ, Աբովյանը չցանկացավ իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ կանխատեսումներ անել։ Նրա խոսքով՝ աշխարհում տարածվում են կորոնավիրուսի BA.4, BA.5 մանրէահիմքերը (նոր հարավաֆրիկյան «օմիկրոններ»): Նրանցից BA.5-ը բավական վարակիչ է, սակայն կլինիկական պատկերի տեսանկյունից դեռ հստակ դիրքորոշում չկա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ տեսակով վարակված անձինք հիվանդությունը բավականին հեշտ են տանում, հատկապես այն երկրներում, որտեղ պատվաստումների գործընթացը հաջողությամբ է ընթանում։

Աբովյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը շարունակում է զգոնություն պահպանել, և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն:

Հայաստանումհունիսի 20-26-ը կորոնավիրուսայինհիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423,243-ի`ավելանալով 139-ով։ ‌Մահվան 1 դեպքէ գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8626 դեպք կա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---