Էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը կսահմանվի օրենքով

Էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը կսահմանվի օրենքով

PanARMENIAN.Net - «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն՝ նախատեսվում է, որ Էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը ևս սահմանավի օրենքով։ Գործադիրը նախագիծն ընդունել է առանց զեկուցման։

Գործող օրենքով էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն նախատեսված չէ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունն այժմ մատուցվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով, ուստի փոխանցման հիմքերն ամրագրելու նպատակով օրենքում լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել։

Փոփոխության արդյունքում կսահմանվի, թե ինչ է հաշվեկշռման ծառայությունը, ինչպես նաև այն մատուցելու իրավունք ունեցող անձանց և ծառայության մատուցման սկզբունքները։

Օրինագիծը դեռևս պետք է հաստատվի ԱԺ կողմից։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Երևանիյուրաքանչյուր վարչական շրջանէլեկտրամոբիլների արագ լիցքավորման 2 կայանկունենա։

2022-ի հունվարի 1-իցՀայաստան ներմուծված առաջին 6400 էլեկտրական շարժիչով մեքենաները կազատվեն մաքսատուրքից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---