Կառավարությունը Սեդա Սաֆարյանին առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում30 հունիսի 2022 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը փաստաբան Սեդա Սաֆարյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Նրա թեկնածությունը հաստատվել է գործադիրի նիստում։ Որոշման նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ, ըստ Սահմանադրության ՍԴ դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին հերթականությամբ առաջադրելու իրավունք ունեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը, և հիմա հերթը կառավարությանն է։ 2022-ի դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը: Սեդա Սաֆարյանի թեկնածությունը պետք է հաստատվի ԱԺ-ում քննարկումների արդյունքում։ Ընտրությունը տեղի է ունենում փակ գաղտնի քվեարկությամբ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |