ԱԽ քարտուղար․ 1․5 տարի ունենք՝ լուծելու Բերձորի բնակիչների և ճանապարհի խնդիրը

ԱԽ քարտուղար․ 1․5 տարի ունենք՝ լուծելու Բերձորի բնակիչների և ճանապարհի խնդիրը

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բերձոր բնակիչների տեղահանման ու Արցախի հետ կապող այսօր արդեն միակ ճանապարհի հարցով լուծումներ գտնելու համար Հայաստանի կառավարությունն աշխատում է Արցախի իշխանությունների հետ։

«1․5 տարի ունենք Բերձորի բնակիչների և ճանապարհի խնդիրը լուծելու համար»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

ԱԽ քարտուղարը նաև հայտարարել է, որ Հայաստանը վճռականորեն առաջ է տանում տարածաշրջանում խաղաղության օրակարգը։

«Այնպես չէ, որ երբ մենք խաղաղության օրակարգի մասին խոսում ենք, մտածում ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու։ Մենք գիտենք դրա դժվարությունների մասին։ Բայց նաև հասկանում ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց մենք նաև հասկանում ենք, որ դա միայն Հայաստանից չէ կախված։ Նաև այդ է պատճառը, որ մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգն աշխատի»,– ասել է Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան առցանց ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հատվածում երթուղու փոփոխությունը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և որ այդ երթուղու վերաբերյալ կողմերը նախնական համաձայնության են եկել։

Խոսելով Բերձորի, Աղավնոյի և Սուս հայաբնակ բնակավայրերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այն տարածքները, որոնք դուրս են նախկին ԼՂԻՄ սահմաններից, «անցնելու են Ադրբեջանի հսկողությանը»։

‌ ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---