Mastercard Standard և Mastercard Gold պատվիրելու դեպքում IDBank-ն արտոնյալ պայմաններով վարկային գիծ է տրամադրում

Mastercard Standard և Mastercard Gold պատվիրելու դեպքում IDBank-ն արտոնյալ պայմաններով վարկային գիծ է տրամադրում

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը IDSalary փաթեթի շրջանակում IDBank Mastercard Standard և Mastercard Gold քարտեր պատվիրելու դեպքում Ձեր՝ վարկային գծի դիմաց վճարած տոկոսագումարներից կստանաք 50% քեշբեք:

Սա նշանակում է, որ «Պրոֆի» վարկային գծից, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ օգտվելիս, արշավի ընթացքում վճարված տոկոսագումարների կեսը Բանկը կվերադարձնի հաճախորդին։

Անհրաժեշտ պայմաններն են՝

- Պատվիրել Mastercard Standard և Mastercard Gold հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում,

- Հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը ակտիվացնել «Պրոֆի» վարկային գիծ,

- Մինչև հոկտեմբերի 1-ը վճարել կուտակված տոկոսագումարները,

- Չունենալ ժամկետանց պարտավորություններ,

- Վարկային գիծը պետք է լինի գործող քեշբեքի տրամադրման օրվա դրությամբ,

- Քեշբեքից օգտվելու համար հավելյալ գործողություններ չեն պահանջվում, անհրաժեշտ չէ դիմում ներկայացնել Բանկ։

Քեշբեքը կտրամադրվի մեկ անգամ արշավի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Փաթեթի շրջանակում Mastercard Standart քարտերը տրամադրվում են անվճար, իսկ Mastercard Gold քարտերն առցանց պատվիրելու դեպքում գործում է 20% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---