8 ապրիլի 2009 - 22:17 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը պետբյուջեի վերանայման անհրաժեշտություն չի տեսնում
Հայաստանի Կենտրոնական բանկն ընդլայնված դրամավարկային քաղաքականություն կիրականացնի: Ինչպես լրագրողների հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը , Կենտրոնական բանկն արդեն ներկայացրել է դրամավարկային քաղաքականության ճշգրտված ցուցանիշները: «Կենտրոնական բանկի փորձագետների գնահատմամբ, 2009 թվականի դրությամբ ՀՆԱ-ի նվազումը նախատեսվում է 2,9 տոկոսի չափով», - ասել է նա:

Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ կառավարությունը տնտեսական աճի տարբեր սցենարներ մշակելիս առավել հոռետեսական կանխատեսումներ է անում, քան ԿԲ-ը: «Ես չեմ կարծում, որ հարկ է վերանայել բյուջեն, առավել եւս, որ կառավարությունն արդեն հայտարարել է ծախսերի մի մասը երկրորդ եռամսյակից չորրորդ փոխադրելու մասին», - ասել է Ջավադյանը:

Ինչ վերաբերում է սղաճին, ապա, չնայած Հայաստանում նախատեսվող սղաճի ճնշմանը, 2009 թվականի մարտին սղաճը կազմել է 1,4 տոկոս: «Մենք սպասում էինք սղաճի ճնշումներ մարտի ընթացքում ԿԲ-ի կողմից «արտարժութային ճշգրտումների» իրականացման առնչությամբ», - ասել է նա: Ջավադյանը պարզաբանել է, որ գնանկման ճնշումը եւ պահանջարկի կրճատումը հանգեցրել են նրան, որ արյունքում Հայաստանում մարտ ամսին փետրվարի համեմատ արձանագրվել է 1,4 տոկոս սղաճ: «2009 թվականի մարտին 2008 թվականի մարտի համեմատությամբ սղաճը կազմել է ընդամենը 1 տոկոս», - ավելացրել է նա:

Այդ առնչությամբ, ԿԲ-ի նախագահն ասել է, որ Կենտրոնական բանկը նախօրեին որոշում է կայացրել նվազեցնելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով` հաստատելով այն 7,5 տոկոս մակարդակում: «Այդպիսով մենք ֆինանսական կազմակերպություններին եւ հասարակայնությանը ցույց ենք տվել, որ կիրականացնենք ոչ թե նեղ, այլ ընդլայնված քաղաքականություն», - ասել է Ջավադյանը: