Իսրայելն ավելի քան 1000 ադրբեջանցի մասնագետ կպատրաստի կիբերանվտանգության ոլորտում

Իսրայելն ավելի քան 1000 ադրբեջանցի մասնագետ կպատրաստի կիբերանվտանգության ոլորտում

PanARMENIAN.Net - Իսրայելի Technion համալսարանն ավելի քան 1000 ադրբեջանցի մասնագետ կպատրաստի կիբերանվտանգության ոլորտում։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայությունն ու Իսրայելի Technion համալսարանը համաձայնագիր են կնքել։

Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը 3 տարվա ընթացքում ավելի քան 1000 մասնագետ կպատրաստի Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնում, տեղեկացնում է Interfax.az-ը։

Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի Իսրայել կատարած այցի շրջանակում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---