ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը $62 մլն օգնություն է նախատեսում ՀՀ և Արցախի համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը $62 մլն օգնություն է նախատեսում ՀՀ և Արցախի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների հրապարակած օրինագիծը ներառել է 60 միլիոն դոլարի չափով մարդասիրական օժանդակություն Հայաստանին և 2 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար, գրում է «Ամերիկայի ձայնը»՝ ամերիկահայ կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի վրա հղումով։

Զեկույցի տեքստում ասվում է, որ «Հանձնաժողովի առաջարկը ներառում է ոչ պակաս, քան 60,000,000 դոլար Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայությանև այլ նպատակների համար»։

Նշվում է, որ Հանձնաժողովի առաջարկը ներառում է նաև ոչ պակաս, քան 2,000,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար։

Նշվում է նաև, որ Հանձնաժողովը մտահոգված է մնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով` բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարական պայմանների, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---