Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին․ ՀՀ-ն բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը

Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին․ ՀՀ-ն բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը։

Ուղերձում նշված է. «Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը և հաստատակամ է դրանք առավելագույնս խորացնելու գործում: Մեծապես գնահատելի են Ձեր և Կանադայի կառավարության ջանքերն աջակցելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության կայացմանը, որի ամենավառ դրսևորումներից էր Եվրոպայում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի այցը Երևան։ Դրա արդյունքում հրապարակված համապարփակ զեկույցում տեղ գտած առաջարկությունները կարող են ծառայել որպես մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման ճանապարհային քարտեզ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս տոնի առթիվ` հայտնում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը` հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների խաղաղության, բարօրության և բարեկամության»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կանադան Հայաստանում դեսպանություն կբացի, որն այդ երկրի առաջին դեսպանատունը կլինի Հարավային Կովկասում։ Այդ մասին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է այդ որոշումը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---