ՌԴ ԿԲ-ն թույլատրել է ռուսաստանցիներին ամսական մինչև $1 մլն փոխանցել արտասահմանյան հաշիվներին

ՌԴ ԿԲ-ն թույլատրել է ռուսաստանցիներին ամսական մինչև $1 մլն փոխանցել արտասահմանյան հաշիվներին

PanARMENIAN.Net - ՌԴ ԿԲ-ն թույլատրել է ռուսաստանցիներին ամսական մինչև $1 մլն փոխանցել արտասահմանյան հաշիվներին:

Նախկինում թույլատրելի գումարը $150,000 էր կազմում։ Կենտրոնական բանկում ասել են, որ փոփոխությունները կապված են «ներքին արտարժույթի շուկայում կայուն դրության հետ», գրում է Forbes.ru-ն։

Ռուսաստանի բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց համար արտերկիր փոխանցումների շեմը մինչև 1 մլն դոլար հուլիսի 1-ից։ Խոսքը ՌԴ բանկում սեփական հաշվից արտերկրում սեփական հաշվին կամ այլ անձի փոխանցումների մասին է։

ՌԴ-ից արտերկրի բանկային փոխանցումների սահմանափակումներ սկսեցին կիրառվել Ուկրաինայում ՌԴ կողմից պատերազմի մեկնարկից ի վեր։ Սկզբում թույլատրելի գումարը մեկ ամսում կազմում էր $5000, սակայն, հետո շեմը մի քանի անգամ բարձրացվել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---