ՔՊ խմբակցության քարտուղարը չի բացառել` ԱԺ փոխնախագահի պաշտոնը կարող է թափուր մնալ

ՔՊ խմբակցության քարտուղարը չի բացառել` ԱԺ փոխնախագահի պաշտոնը կարող է թափուր մնալ

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, խոսելով Վահե Հակոբյանին ու Իշխան Սաղաթելյանին պաշտոններից հեռացնելու մասին, չի բացառել, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը կարող է թափուր մնալ։

Ըստ նրա, դրանով լեգիտիմության խնդիր բացարձակապես չկա։

«Ազգային ժողովը լեգիտիմ է։ Ընդդիմադիրները կարող են առաջադրել որևէ թեկնածուի, ու ՔՊ-ն ունի իրավունք ընտրելու կամ չընտրելու», - նշել է ՔՊ-ական պատգամավորը, գրում է Aysor. am-ը։

Հովհաննիսյանը նաև ասել է, որ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը դեռ չի քննարկվել։

«Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռևս քննարկման փուլում է, պայմանավորված հետագա զարգացումներով ու ընդդիմադիր պատգամավորների պահվածքով՝ մենք կկայցնենք որոշումներ», - նշել է նա։

Հովհաննիսյանն ասել է, թե ընդդիմադիր պատգամավորները լկտի պահվածք են դրսևորում ու սանձարձակությունների դիմում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյան Ջուլհակյանը ասել է, որ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու որոշման ընդունմամբ խմբակցուիթյունը նպատակ ունի «հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը»։

Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոններից զրկել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։ Kողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ոչ նիստին, ոչ քվեարկությանը չեն մասնակցել։

«Հայաստան» խմբակցության անդամները վերջին շրջանում չէին մասնակցում ԱԺ նիստերին՝ «Դիմադրության» շարժման կազմում դուրս գալով փողոցային պայքարի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---