Նախարար․ Գերմանիան թոշակառու իր մասնագետներին որպես խորհրդատու կգործուղի ՀՀ![]() 1 հուլիսի 2022 - 19:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին ասել է, որ Գերմանիան թոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան։ «Գերմանիայի Դաշնությունն իր` արդեն թոշակառու դարձած մասնագետներին որպես խորհրդատու արտերկիր ուղարկելու ծրագիր ունի։ Դա շատ հետաքրքիր ծրագիր է մեզ համար, քանի որ տնտեսության արդիականացման և տնտեսական արտադրողականության բարձրացման մեր ծրագրերից մեկը բարձրակարգ մասնագետներին հայկական ընկերություններում ներգրավելն է»,– ասել է Քերոբյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նախարարի գնահատմամբ` եթե ծրագիրը հաջողվի, կարող է մեծ խթան լինել հայկական ընկերությունների արտադրողականության բարձրացման համար։ Սվենյա Շուլցեն իր հերթին նշել է, որ հայկական կողմի հետ ծրագրերի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանն ապահովի իր որդեգրած իրավական պայմանները` պայքար կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգի բարեփոխումներ, կայուն ժողովրդավարություն։ «Սրանք այն երաշխիքներն են, որոնց դեպքում հնարավոր են գերմանական ներդրումներ, և որոնց դեպքում գերմանական կողմը ուրախ կլինի աջակցել ՀՀ կառավարությանը»,– ասել է Շուլցեն։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ![]() ![]() «Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |