Ուզբեկստանում ցույցեր են․ Դեմ են երկրի կազմից Կարակալպակստանի դուրս գալու դրույթի չեղարկմանը![]() 2 հուլիսի 2022 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանում բողոքի ցույցեր են սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքից հանվելու է երկրի կազմից Կարակալպակստանի դուրս գալու իրավունքի մասին դրույթը։ Ակցիաներ են անցել Նուկուսում, Չիմբայում և Մույնակում։ Ուզբեկստանի մաս հանդիսացող Կարակալպակստանի հանրապետության մայրաքաղաք Նուկուսի բնակիչները դեմ են հանդես եկել այն դրույթին, որով տարածաշրջանը կկորցնի երկրի կազմից դուրս գալու հանրաքվեի իրավունքը։ Հուլիսի 1-ին Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունն այդ ցույցերն «ապօրինի» է անվանել, գրում է Deutsche Welle-ն։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։ Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։ Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |