«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով

PanARMENIAN.Net - ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գաստրոսկոպիայի կաբինետ է բացվել:

Համալսարանական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության այս ընդլայնումը կարևոր քայլ է երեխաների շրջանում, ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման և բուժման համար: Գաստրոսկոպիայի ներդրումն անհրաժեշտություն է նաև քիմիական նյութերի հետևանքով առաջացող կերակրափողի այրվածքների, և այլ դեպքերի հետազոտման համար:

Գաստրոսկոպիկ համակարգը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին նվիրաբերել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը: «Օլիմպուս» ֆիրմայի նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգի օգնությամբ տարեկան մոտ 800 երեխա հնարավորություն կստանա պատշաճ հետազոտվելու և ստանալու ճշգրիտ ախտորոշում:

Հիմնադրամի կողմից այս նվիրաբերությունը հնարավոր է դարձել իր մշտական գործընկեր ու այս նախագծի հիմնական աջակից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, ինչպես նաև՝ «Արտ լանչ» ՍՊԸ-ի, gg-ի, «Գոյա» ՓԲԸ-ի աջակցության և հիմնադրամի սեփական միջոցների ներդրման շնորհիվ:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը տարեկան մոտ 86,000 դիմելիություն ունի և սպասարկում է բուժօգնության կարիք ունեցող մարզերի և մայրաքաղաքի երեխաներին: Սենյակի բացումը, սարքի նվիրաբերությունը հովանավորների կողմից, կարծում եմ, առանցքային նշանակություն ունի: Եվ այդ քանակության մեջ յուրաքանչյուր երեխայի առողջություն մեզ համար թանկ է և կարևոր: Պետք է լինեն այնպիսի սարքեր, որ թե՛ իրենց նորարությամբ, թե՛ հնարավորություններով կապահովեն, թույլ կտան երեխաներին ստանալ լավագույնը»,- նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծել է, որ, խնդրի կարևորությունը և արդիականությունը հասկանալով և ամենօրյա համագործակցության մեջ գտնվելով հիվանդանոցի ղեկավարության հետ, որոշում է կայացվել աջակցել համալսարանական համալիրին՝ նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով համալրելու գործում:

«Գաստրոսկոպիայի կաբինետի բացումը, նոր սարքավորումները ոչ միայն կլավացնեն այս ոլորտի կարիք ունեցողների բուժօգնության որակը, այլև կխթանեն գաստրոէնտերոլոգիական ծառայությունների զարգացմանը»,- նշել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը` տեղեկացնելով, որ պլանավորվում է հիվանդանոցում զարագացնել բուժական էնդոսկոպիայի ոլորտը:

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն իր գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին, և այս մեկ տարվա ընթացքում աջակցել է մոտ 1670 երեխայի, որից 14-ին ցուցաբերվել է զգալի աջակցություն՝ ընդհուպ մինչև 100 հազար դոլար: Հիմնադրամի կողմից տրամադրված աջակցության չափը կազմել է մոտ 340 մլն դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---