8 ապրիլի 2009 - 22:42 AMT
Կանադայում կանցնեն Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 5-ամյակին նվիրված միջոցառումներ
Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 5-ամյակի կապակցությամբ երկրի հայ համայնքը մի շարք խոշոր միջոցառումներ կանցկացնի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Կանադայի հայերի կոնգրեսում (OAK): Կանադայի հայերի կոնգրեսը ապրիլի 21-ին երկրի շուրջ 20 խոշոր հայկական կազմակերպությունների աջակցությամբ միջոցառում կանցկացնի Կանադայի խորհրդարանում, որին հրավիրված են կանադացի խորհրդարանականներ, սենատորներ, Կանադայում հավատարմագրված այն երկրների դեսպաններն, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի օրինագծի չորս համահեղինկաների, ինչպես նաեւ երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի մեծարումը, որը հավանություն տվեց միջնորդությանն ու Կանադայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: