Առաջարկ. Օրենքով սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը

Առաջարկ. Օրենքով սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է օրենքով սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը՝ լրացում կատարելով «Լեզվի մասին» օրենքում։

Նախատեսվում է, մասնավորապես՝

- հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները և ավելացնել դրանց ծավալը,

- հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների և հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ

- սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք նաեւ տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու, կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում,

- հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար, ներառելով կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ դրության ժամանակ հատուկ թողարկումները և սոցիալական գովազդը,

- «Լեզվի մասին» ՀՀ օրենքում և սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը: ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---