Դասական կոնյակի վառ եզրերը՝ ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում

Դասական կոնյակի վառ եզրերը՝ ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում

PanARMENIAN.Net - ARARAT Cherry՝ լեգենդար ARARAT-ի նոր եզրը, որն արտացոլում է հայկական կոնյակի պերճանքն ու ծաղկման, բնության առատաձեռնության և զմայլվելու, թերևս, ամենատարածված խորհրդանիշը։

Նոր արտադրանքի համը կոնյակի և բալի համահոտային բազմազանության ներդաշնակ հանգավորումն է, փայլատակող գույների ետևում մեղմորեն թաքնված համերի բացահայտումը։

30% թնդություն ունեցող ARARAT Cherry խմիչքն առանձնանում է փափուկ, կլորավուն համով, շաքարապատ բալի ստվերներով, որը վերածվում է երկարատև և աստիճանաբար բացահայտվող շոկոլադով երանգավորված հետհամի։

Այս նոր արտադրանքով բրենդը գնում է առաջ և միաձուլում է դասական հայկական կոնյակը բալի՝ թե՛ որպես հյութալի բույսի, թե՛ որպես տարբեր սերունդներին հայտնի մշակութաբանական խորհրդանշի հետ։ Բալի ծաղկումը մարդկային հուզական ապրումների հատուկ ժամանակաշրջան է, որին անդրադարձել և իրենց ստեղծագործություններում գովերգել են հայտնի գրողներն ու նկարիչները։ Դա ամառային հմայքի, ջերմ երեկոների և անկեղծ զրույցների ժամանակաշրջանն է։ Միավորելով հյութեղ բալն ու հայկական կոնյակը` ARARAT-ը առաջարկում է սպառողին հանրածանոթի նոր ձևը։ Երկու, կարծես թե, հայտնի համերը լիապես նոր ընթերցմամբ։

ARARAT Cherry-ն ARARAT համահոտային շարքի երրորդ խմիչքն է, որը գալիս է >b>համալրելու ARARAT Apricot-ն ու ARARAT Coffee-ն։

2019 թվականին մեկնարկած ARARAT-ի համահոտային երանգավորմամբ նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։ Անցած երեք տարիների ընթացքում բրենդին հաջողվեց գրավել նշանակալի դիրքեր, և ըստ հեղինակավոր IWSR-ի՝ սպառման ծավալներով դառնալ աշխարհում առաջինը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Այսպես, հավաքածուի անդրանիկ խմիչքի՝ ARARAT Apricot-ի վաճառքները առաջին իսկ տարում 4 անգամ գերազանցեցին սկզբնական կանխատեսումները։ Այսօր ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուն գրանցում է կայուն աճ և ներկայացված է աշխարհի 25 երկրներում։

ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուն հայկական կոնյակի նոր ընթերցում է, որը փոխում է դասական խմիչքի կարծրատիպային ընկալումները և նոր ժամանակակից մատուցման ձևերի շնորհիվ, բացահայտում նրա բազմաշերտ համի նոր եզրերը։ Ինչպես ARARAT Cherry-ն, այպես էլ ARARAT Apricot-ն ու ARARAT Coffee-ն կարելի է վայելել թե մաքուր տեսքով՝ սառեցված կամ սառույցով, թե թեթև և թարմացնող կոկտեյլներում։ Մասնավորապես, ARARAT Apricot-ը տոնիկով կամ խնձորի հյութով, ARARAT Coffee-ն՝ կոլայով, ARARAT Cherry-ն՝ նռան կամ լոռամրգի հյութով։

ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուի յուրաքանչյուր խմիչք ոչ միայն ծանոթ համերի ներդաշնակ միավորում է, այլև նոր համային էտալոնի ձևավորում՝ անգամ ամենադժվարահաճ քիմքի համար։

ARARAT-ի նոր խմիչքները սկզբունքային բացահայտում էին կոնյակի դասական և, որոշակի իմաստով, կոնսերվատիվ կատեգորիայի համար, որոնք ուրվագծեցին պատասխանատու սպառման նոր հորիզոններ և կատարելապես ընդլայնեցին պատկերացումներն առ այն, թե ում համար են այս խմիչքները։ Այսօր հայկական կոնյակը ոչ միայն առատաձեռն սեղանի և կյանքի հիշարժան պահերի անքակտելի տարրն է, այլև սրճարաններում ու բարերում ընկերների և մտերիմների հետ ջերմ զրույցների և լավ ժամանցի պարտադիր ուղեկիցը։

Հաղորդելով նոր երանգ համահոտային խմիչքների միջազգային միտումներին՝ ARARAT Cherry-ն նոր գույներ կբերի մարդկային անկեղծ շփումների ջերմ ավանդույթին թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։

 Ուշագրավ
«Իր ընկերությունը ՀՀ տեղափոխել ցանկացողը պետք է վերցնի անձնագիրը, գա ՀՀ, այն թարգմանի նոտարում, գնա ռեգիստր»,-ասել է իրավաբանը
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
---