8 ապրիլի 2009 - 22:54 AMT
Հայաստանում կոլեկտորային ընկերություններ ստեղծելու անհրաժեշտություն չկա
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երկրում կոլեկտորային ընկերությունների ինստիտուտ ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում: «Հայաստանի առեւտրային բանկերի կողմից առաջարկվել է ստեղծել կոլեկտորային ընկերությունների ինստիտուտ»,-ասել է նա: Սակայն, ըստ Ջավադյանի, Հայաստանում պետական մասնակցության կարիք կա այդ նախաձեռնությանը:

Ինչպես հաղորդել է Ջավադյանը, նման ընկերությունները բնորոշ են Ռուսաստանի նման երկրներին, եւ նման մի փորձ է արել նաեւ մեկ եվրոպական երկիր` Լեհաստանը:

Ընդ որում նա նշել է, որ եթե մասնավոր հատվածը որոշի նման ինստիտուտ ստեղծել, ապա Կենտրոնական բանկը հավանություն կտա այդ նախաձեռնությանը: