8 ապրիլի 2009 - 23:03 AMT
Հասարակական տրանսպորտի վարորդներն Երեւանում գործադուլ են հայտարարել
Առավոտյան Հայաստանի մայրաքաղաքոի փողոցներում իշխում էին տաքսիները, իսկ կանգառներում անսովոր բազմամարդ էր: Մի քանի երթուղիների մշտական ուղեւորները ստիպված էին օգտվել տաքսի ծառայություններից: Թիվ 99, 123, 250, 90, 77, 44 երթուղային տաքսիները չէին աշխատում` վարորդները գործադուլ էին հայտարարել: Իսկ այն վարորդներն, որոնք շարունակում էին աշխատել, հայտարարել են, որ համաձայն են գործադուլի մասնակիցների պահանջներին:

Ըստ վարորդների, գազի գնի աճն եռակի անգամ ավելացրել է վարորդների ծախսերը, ընդ րում, որ ուղեվարձը նույնն է մնացել` 100 դրամ: Վարորդները պահանջում են քաղաքային իշխանություններից լուծել այդ հարցը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային բաժնի պետի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն եղան: