ՀԷԿ-երի շինարարության ոլորտում հարկեր վճարելուց խուսափելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան 5 հուլիսի 2022 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Արցախում ՀԷԿ-երի շինարարության ոլորտում հարկեր վճարելուց խուսափելու դեպքով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում ՀԷԿ-աշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ.Գ.-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116,029,500 դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է հիշյալ չափով գույքային վնաս: Այս մասին հայտնում են Արցախի Գլխավոր դատախազությունից։ Ընկերության տնօրեն Լ.Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Վերջինս կամավոր պետական բյուջե է վճարել պատճառված վնասից 26,000,000 դրամ գումար: 20.06.2022թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |