Սարգիս Ադամյանը պաշտոնապես դարձել է «Քյոլնի» ֆուտբոլիստ

Սարգիս Ադամյանը պաշտոնապես դարձել է «Քյոլնի» ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը պաշտոնապես դարձել է «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ՝ տեղափոխվելով «Հոֆենհայմից»։

Ինչպես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը, 29-ամյա ֆուտբոլիստը 5 ամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ։

Ադամյանն ասել է լրագրողներին, որ կաշխատի արագ լավ մարզավիճակի գալ և անհամբեր սպասում է նոր խաղաշրջանի մեկնարկին, գրում է eurofootball.ru-ն։ Ադամյանը կկրի 23 համարի մարզաշապիկը։

Նախորդ խաղաշրջանում Ադամյանը վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Բրյուգգեի» կազմում։ Նա մասնակցել է 15 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---