Լարսն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Սահմանին ՌԴ-ից Վրաստան մեկնողների մեծ հերթեր են

Լարսն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Սահմանին ՌԴ-ից Վրաստան մեկնողների մեծ հերթեր են

PanARMENIAN.Net - ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարս անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Օրական թողունակության պահանջարկը գերազանցված է 2-3 անգամ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիա գծով գլխավոր վարչությունը։

«Գործում են բոլոր 13 անցակետերը։ Չնայած դրան, անցակետերում կուտակվում են ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար տրանսպորտային միջոցներ։ Ուստի, Վրաստան մեկնող զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն, որ սպասումը կարող է մինչև 24 ժամ տևել»,-ասվում է ՌԴ ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Ուկրաինայում պատերազմի պատճառով զգալիորեն աճել է Վրաստանի տարանցիկ միջանցքի ծանրաբեռնվածությունը։ Մաքսակետերը չեն հասցնում ժամանակին մշակել բեռնափոխադրումների հոսքերը, չնայած աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Երբեմն բեռնատարները ստիպված են լինում մինչև մեկ ամիս սպասել անցակետում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---