Վահե Հակոբյան․ Իմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա

Վահե Հակոբյան․ Իմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել մանդատը, հայտարարել է, որ իր օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Վահե Հակոբյանը նաև բացառել է, որ առանց մանդատը վայր դնելու դուրս գա «Հայաստան» խմբակցությունից»։

«Սեպտեմբերին խմբակցությունով կորոշենք ՝ գնում ենք ԱԺ, թե ոչ»,-ասել է նա:

Այն հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում որոշի այլևս չզբաղվել քաղաքականությամբ՝ Վահե Հակոբյանը պատասխանել է․ «Քանի Նիկոլը ղեկավարում է այս երկիրը, ես դուրս չեմ գա քաղաքականությունից, մնալու եմ այնքան, մինչև գնա Նիկոլը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում դա «ամենաճիշտ ու արդարացված որոշումն է»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---