Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային քննարկում է եղել

Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային քննարկում է եղել

PanARMENIAN.Net - Ապատեղեկատվության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարության նախագծի հանրային ներկայացում-քննարկում անցկացվել։ Քննարկումը կազմակերպել մէին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը համատեղ կազմակերպեցին

Ռազմավարության գլխավոր նպատակն է ապահովել ՀՀ կառավարության պատշաճ արձագանքն ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այս նպատակով առանձնացրել է 3 հիմնական գերակա ուղղություն: Առաջին գերակա ուղղությունն է հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով, տեղեկացնում է Արմենպրեսը։

Երկրորդ ուղղությունը, որի վրա խարսխվում է ռազմավարությունը, փոխգործակցության բարելավումը և մասնավոր հատվածի մոբիլիզացումն է:

«Մեծ դեր ենք հատկացրել մասնավոր բիզնեսին, հատկապես ՏՏ-ում ներգրավված ընկերություններին, որոնք էական դեր կարող են ստանձնել հատկապես արհեստական բանականությունը օգտագործելու, առաջնային նորարարական գործիքներ ստեղծելու հարցում: Դրանք կարող են օգնել, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ քաղաքացիները արագ հայտնաբերեն կեղծ լուրերը, թացը չորից տարբերեն և դրանց հանդեպ արագ դիմակայություն ձևավորեն»,- նշել է Դոյդոյանը:

Ռազմավարության երրորդ ուղղությունն է մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակի բարձրացումը ՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայությունը: Դա ենթադրում է մեդիագրագիտության տարածման պետական ռազմավարության մշակման աշխատանքների համակարգում, մեդիագրագիտության ինտեգրում հանրակրթության մեջ, ուսուցիչների վերապատրաստումներ, հանրակրթությունից դուրս մնացած խմբերի հետ աշխատանք, հանրային և համայնքային ծառայողների վերապատրաստումներ և կարողությունների զարգացում:

«Այս նախաձեռնությունը երկամյա ժամանակահատվածի համար է մշակված, և վստահ ենք, որ երկու տարի անց, երբ արդեն կամփոփենք արդյունքները, մենք հպարտությամբ կկարողանանք արձանագրել, որ այն իսկապես որոշակի ազդեցություն է ունեցել մեր երկրում: Կարծում եմ մեր քաղած դասերը ուսանելի կլինեն նաև մեր հարևան երկրների համար»,- ընդգծել է Դոյդոյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ մեր օրերում ապատեղեկատվությունը մեծագույն մարտահրավեր է, և այդ խնդրին բախվում են բոլոր երկրները: «Ողջունելի եմ համարում միասնական հարթակի ստեղծումը և կարծում եմ, որ բոլոր ռեֆորմներում և բոլոր ռազմավարություններում քաղաքացիական հասարակության ներգրավումը միայն օգուտ է տալիս և ավելի լավարկում է ռազմավարությունը»,- նշել է Հարությունյանը: ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---