Idram և IDBank. 9,107,498 դրամ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

Idram և IDBank. 9,107,498 դրամ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

PanARMENIAN.Net - IDBank-ն ու Idram-ը ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ 2022-ի մայիս և հունիս ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 9,107,498 դրամ, փոխանցվել է «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը պատմել է, որ IDBank-ի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից է կրթությունը։ «Սա ընկերությունների հերթական ծրագիրն է, որը միտված է կրթության զարգացմանը Հայաստանում և հատկապես մարզերում։ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի հետ միասին հավատացինք, որ մեկ երեխայի կրթելով՝ կարող ենք կառուցել կայուն ու ապահով ապագա մեր պետության համար», - նշել է Արսեն Քդենյանը։

Մի դրամի ուժը նախաձեռնությունը 2 տարեկան է և այս ընթացքում արդեն 85 մլն դրամից ավել գումար է փոխանցել Հայաստանում կարևոր գործունեություն իրականացնող տարբեր հիմնադրամների․

9,107,498 դրամ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամին

10,757,867 դրամ My Forest Armenia հիմնադրամին

9,808,684 դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին

9,328,753 դրամ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին

8,057,944 դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

3, 701,910 դրամ՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

6,925,000 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

8,648,000 դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին

6,962,504 դրամ՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»

3,603,291 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

2,521,255 դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին

5,034,750 դրամ՝ Տավուշի և Լոռու սահմանամերձ գյուղերի դպրոցներին

Դարձե՛ք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան՝ ընդամենը վճարում կատարելով Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով կարելի է վճարումներ կատարել 10,500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---