8 հուլիսի 2022 - 19:22 AMT
ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ նախկին ղեկավարներ Բլատերն ու Պլատինին արդարացվել են

ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ նախկին ղեկավարներ Զեպ Բլատերն ու Միշել Պլատինին արդարացվել են։ Նման որոշում է կայացրել Շվեյցարիայի դատարանը։

Դատարանը համարել է, որ կոռուպցիայի մեջ նրանց մեղադրանքներն ապացուցված չեն, գրում է BBC-ն։

Դատավարությունը սկսվել էր շվեյցարական Բելինցոնեում հունիսի 8-ին։

Դատախազությունը մեղադրել էր նախկին ֆուտբոլային պաշտոնյաներին խարդախության, փաստաթղթեր կեղծելու, յուրացումների և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Խոսքը մոտ 2 մլն շվեյցարական ֆրանկի (2․08 մլն դոլար) մասին է, որը Պլատինին ստացել էր Բլատերի կարգադրությամբ։

Դատավարության ընթացքում դատախազությունը յուրաքանչյուրի համար 20 ամիս պայմանական ժամկետ էր պահանջել։

Բլատերն ու Պլատինին գլխավորել են աշխարհի ամենաազդեցիկ ֆուտբոլային ֆեդերացիաները մինչև 2015 թվականը, երբ ստիպված էին հրաժարական տալ խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին։