1 հուլիսի 2002 - 21:43 AMT
ԼԻՏՎԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լիտվայի պաշտպանության նախարար Լինաս Լինկյավիչյուսն առաջարկել է Վիլնյուսում անցկացնել միջազգային համաժողով` նվիրված Հարավային Կովկասի անվտանգությանը: Այդ առաջարկությունն արվել է Թբիլիսիում Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ Լ. Լինկյավիչյուսի հանդիպման ժամանակ: Լիտվայի նախարարի խոսքերով` այդ համաժողովի նպատակն է ` ներկայացնել Հարավային Կովկասի պետություններին` Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, Բալթիայի երեք պետությունների համագործակցության փորձը պաշտպանության բնագավառում: Լինկյավիչյուսի խոսքերով` համաժողովին, բացի Հարավային Կովկասի եւ Բալթիայի պետություններից կարող են մասնակցել նաեւ արեւմտյան երկրների ներկայացուցիչները:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: