Արամ Թորոսյանը՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար![]() 12 հուլիսի 2022 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Արամ Թորոսյանը ծնվել է 1993թ., անկուսակցական է, 2019-2022թթ. աշխատել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնում: ՊՆ-ն մամուլի քարտուղար չուներ արդեն 1․5 տարուց ավելի՝ 2020թ․ նոյեմբերի 20-ից, երբ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնեց իր հրաժարականի մասին։ Պարգևատրվել է Արցախի «Երախտագիտություն» մեդալով, «Ղարաբաղյան շարժում-25» հուշամեդալով: Արամ Թորոսյանը 2013-2015թթ. ծառայել է Պաշտպանության բանակում, իբրև պաշտպանական շրջանի սերժանտական խորհրդի նախագահ և ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի արտահաստիքային թղթակից, պարգևատրվել է ՀՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի, զորամիավորման և զորամասի հրամանատարների, հասարակական կազմակերպությունների պատվոգրերով, շնորհակալագրերով և գերատեսչական կրծքանշաններով: ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |