Արտաքին հետախուզական մարմին և Ազգային գվարդիա կստեղծվի12 հուլիսի 2022 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ իր ելույթում ասել է, որ, ոստիկանության, պաշտպանության նախարարության և ԶՈւ ոլորտներում բարեփոխումների համատեքստում, պլանավորվում է ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին։ Նա տեղեկացրել է, որ Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել նոր կառույցի ձևավորման հարցով: Նա նաև կարևորել է ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն իր հերթին հայտարարել է, որ նախատեսվում է ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ստեղծել Ազգային գվարդիա` որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։ Ազգային գվարդիան չի ունենալու զորքի կարգավիճակ, ինչպիսին այսօր ունեն ոստիկանության ներքին զորքերը։ «Ազգային գվարդիային նախատեսվում է վերապահել հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգության ապահովումը, պետական մարմինների և կազմակերպությունների, շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների անվտանգության ապահովմանն աջակցելը, ձերբակալված ու կալանավորված անձանց ուղեկցումը, ռազմական ու արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցությունը և այլն»,- ասել է Ֆիդանյանը։ 10-օրյա ժամկետում առաջարկների հիման վրա նախատեսվում է լրամշակել օրենսդրական փաթեթը, իսկ սեպտեմբերին այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |