Փաշինյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները

Փաշինյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները

PanARMENIAN.Net - ‌Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին: Զրուցակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմն» ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել կորպորացիայի դերը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման գործում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ևս արդյունավետ կլինի:

Ալեքսեյ Լիխաչովը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և նշել, որ «Ռոսատոմ» կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ համագործակցել ՀՀ կառավարության հետ:

ՌԴ «Ռոսատոմ» կորպորցիան ու Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման ոլորտում համագործակցության մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է 2022-ի հունվարի 20-ին՝ Դուբայի Էքսպո-2020 համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Դ «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը գործակցության պատրաստակամություն են հայտնել՝ ՀԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու վերաբերյալ։ Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---