ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևով Ադրբեջանին ռազմական օգնության մասին զեկույց կներկայացվի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևով Ադրբեջանին ռազմական օգնության մասին զեկույց կներկայացվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մի շարք հայամետ օրինագծեր է ընդունել, այդ թվում՝ #337 (նախկինում՝ #992) փոփոխությունը, որով պետք է Կոնգրեսին ներկայացվեն Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները։

Փոփոխությունը ներկայացրել է կոնգրեսական Ջեքի Սփիրի կողմից, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը» ամերիկահայ կազմակերպությունների վրա հղումով։

907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները պետք է ներկայացնի պաշտպանության նախարարը՝ պետքարտուղարի հետ համաձայնեցնելով։

Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Օրինագծին աջակցել է մոտ 15 կոնգրեսական: Թիվ 337 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ en bloc 3-ի փաթեթի մեջ և քվեարկության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 399 փոփոխությունը (նախկինում՝ #478), որն առաջ են քաշել կոնգրեսականներ Քրիս Պապպասը և Գաս Բիլիրակիսը: Այն համապատասխան պահանջներ է առաջ քաշում F-16-ների կամ F-16-ների արդիականացման փաթեթների վաճառքի կամ փոխանցմանը Թուրքիային: Օրինագծին աջակցել 17 կոնգրեսական:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած փոփոխություն #121, փոփոխություն #611, փոփոխություն #337 օրինագծերը: Ըստ վերջիններիս տեղեկության, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը համաձայնել է օրենքի այս լրացումները ներառել 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն կշարունակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ «Դա ճանապարհ է բացում Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար»,-ասվում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---