ՀՀ-ն և Հնդկաստանը կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը15 հուլիսի 2022 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն և Հնդկաստանը կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը, կիրականացնեն կինոարվեստի ոլորտում մասնագիտական խմբերի փոխանակումներ, մասնագիտական վերապատրաստումներ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։ Հայկական կողմից հուշագիրը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից՝ Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը։ Ըստ հուշագրի՝ կողմերի հնարավորությունների սահմաններում յուրաքանչյուրն իր երկրում կաջակցի մյուս կողմի կինեմատոգրաֆիական արտադրանքի ներկայացմանն ու արժևորմանը: Փոխադարձ համաձայնությամբ երկու երկրները կկազմակերպեն կինոարվեստին վերաբերող ֆորումներ՝ օնլայն կամ օֆլայն եղանակով, որին կմասնակցեն կինոյի ոլորտով հետաքրքրվող անձինք, այդ թվում՝ կինոգործիչները: Հայ և հնդիկ մասնագետները կդիտարկեն նաև Հայաստանում ոչ ֆորմալ կրթության «Հնդկական Եվրասիա կինոակադեմիայի» հիմնադրման հնարավորությունները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, հնդիկ պրոդյուսերներ և այլք։ Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |