9 ապրիլի 2009 - 18:47 AMT
Հայաստանին առողջ մրցակցություն է հարկավոր
«Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բազմիցս նշել է գների անհիմն բարձրացումը կանխելու ուղղությամբ իր գործունեությունը»»- հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսին լրագրողներին է հայտնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Աշոտ Շահնազարյանը: Այդ ենթատեքստում նա նշել է, որ հանձնաժողովը գործում է երկու ուղղությամբ` ստեղծված իրադրությունից օգտված տնտեսվարող սուբյեկտների կողմից գների անհիմն բարձրացման դեմ եւ եթե տնտեսվարող սուբյեկտները ղեկավարող դիրք են գրավում շուկայում եւ կարող են մենաշնորհային գնային քաղաքականություն վարել:

Շահնազարյանն ասել է, որ գնային շահագործումները հիմնականում կապված են ներկրվող ապրանքի եւ ազգային դրամի փոխարժեքի տագանումների արդյունքում գների փոփոխման հետ: Հանձնաժողովի նախագահը հաղորդել է, որ ստեղծված պայմաններում հանձնաժողովը շարունակում է շուկայի դիտարկման անցկացումը եւ աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման համար հրավիրվել է ԵԱՀԿ փորձագետ, դոկտոր Յանիս Կոկորիսը, որը «Հակամրցակցական պայմանավորվածություններ. դիտարկման կանոնների եւ ունեցած մեթոդների գնահատում» ծրագրի շրջանակներում ր խորհրդատվությունները կտա Հայաստանում մրցակցական միջավայրի բարելավման համար:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն իր հերթին ավելացրել է, որ այդ նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանում բարենպաստ մրցակցական միջավայրի ստեղծմանը, ինչն էլ իր հերթին ցանկացած երկրի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացման երաշխիքն է: «Մրցակցությունը տնտեսական զարգացման բանալին է»,- ասել է նա: Նրա խոսքով, առանց ազատ մրցակցության հասարակության հիմքի` միջին խավի, այսինքն փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը երկրում անհնար է: Ինչպես հաղորդել է Սերգեյ Կապինոսը, ժողովրդավարական հանրության հիմքերի ստեղծման հարցում ԵԱՀԿ լիարժեք ընկալում է ստանում Հայաստանի կառավարության կողմից, ինչի արդյունքում հնարավոր է դարձել այդ ծրագրի իրականացումը:

ԵԱՀԿ փորձագետ, դոկտոր Յանիս Կոկորիսն իր կողմից հաղորդել է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում դիտարկումն իրենից շատ բարդ գործընթաց է ներկայացնում, որը պահանջում է կազմակերպչի լիարժեք ինքնանվիրում: «Գների մոնիտորինգն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի արդար մրցակցական միջավայրը»,- ասել է ԵԱՀԿ փորձագետը: Հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ եռօրյա քննարկումների արդյունքում նա առաջարկել է մի շարք կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ, որոնք նախատեսում են հետեւյալը. փոփոխություններ օրենսդրության մեջ, որը թույլ կտա տեղում առանց նախազգուշացման եւ ոչ նշված ժամկետներին ստուգումներ իրականացնել, սխալ տեղեկատվության հատկացման համար խոշոր գումարի չափով տուգանում, կոնգրեսի կազմակերպում, որը խթանելու է հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաեւ ԶԼՄ եւ ձեռնարկատիրական հասարակության տեղեկացվածության համար աշխատանքների կազմակերպում, հետաքննությունների ժամկետների երկարացում, որոնք եթե կապված չեն մոնիտորինգի հետ, ապա կարող են օգնել հետագայում: Երկարաժամկետ ծրագրերի թվում Կոկորիսը նշել է դատական համակարգի փոփոխությունները, վերջինս պետք է աջակցի հանձնաժողովի աշխատանքին, եւ մրցակցության քարոզում: