Թուրք նախարարը Շուշի է այցելելու

Թուրք նախարարը Շուշի է այցելելու

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանում: Այցի վերջին օրը՝ հուլիսի 21-ին, թուրք նախարարը կուղևորվի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և կայցելի տեղի մի շարք կարևոր հաստատություններ։

Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության վերաբերյալ պայմանագրերի կնքում մի շարք ոլորտներում, գրում է Ermenihaber-ը։

Նախարար Յանըքը հանդիպում կունենա ադրբեջանցի իր գործընկերոջ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ ‌

 Ուշագրավ
---