Պուտին․ ՌԴ-ն պատրաստ է ճանապարհ կառուցել Իրանում, որն ուղի կբացի դեպի Պարսից ծոց, Ադրբեջանի հետ պարզել ենք

Պուտին․ ՌԴ-ն պատրաստ է ճանապարհ կառուցել Իրանում, որն ուղի կբացի դեպի Պարսից ծոց, Ադրբեջանի հետ պարզել ենք

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է ճանապարհահատված կառուցել Իրանում, որն ուղի կբացի Սանկտ Պետերբուրգից դեպի Պարսից ծոց։ Այդ մասին Իրանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ այդ ճանապարհով հետաքրքրվում է նաև Ադրբեջանը։

«Մենք հիմա ընդհանուր առմամբ խոսեցինք այդ մասին մեր իրանցի գործընկերների հետ։ Ադրբեջանի հետ պարզել ենք։ Հուսով եմ, հիմա կոնկրետ աշխատանք կսկսենք»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ Իրանի ուղղությամբ ենթակառուցվածքների զարգացման առումով «շատ բան կարելի է անել»։ Որպես օրինակ նա նշել է Իրանի տարածքով կարճ երթուղին, որը թույլ է տալիս դուրս գալ Իրանի հարավային նավահանգիստներ՝ ուղի բացելով դեպի Պարսից ծոց և Հնդկաստան։

«Հարցը ճանապարհի 146 կմ կառուցելու մեջ է։ Եվ ռուսական կողմը պատրաստ է դա անել։ Պետք է պայմանավորվել այդ շինարարության պայմանների մասին»,-ասել է նա։

«Դրանում շահագրգռված է Իրանը և իրանցի մեր գործընկերները հաստատեցին դա։ Ռուսաստանը շահագրգռված է, քանի որ ՌԴ հյուսիսից, Սանկտ Պետերբուրգից ուղիղ ելք կստանա դեպի Պարսից ծոց։ Շատ հետաքրքիր և հեռանկարային երթուղի է»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ հետաքրքրված է նաև Ադրբեջանը։

Իրանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Իրանի բարձրաստիճան ղեկավարության, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղի է ունեցել նաև Պուտին-Ռայիսի-Էրդողան եռակողմ հանդիպումը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---