9 ապրիլի 2009 - 19:28 AMT
Երեւանում կայացել է Սեւակ Արամազդի «Արմեն» նոր գրքի շնորհանդեսը
Երեւանում` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է Սեւակ Արամազդի «Արմեն» նոր գրքի շնորհանդեսը: «Արմեն» գիրքը գրողի արձակ առաջին լուրջ ստեղծագործությունն է, որը հրատարակվել է:

«Գրքի հերոսը` Արմենը, իրենից ներկայացնում է հայի ճակատագրի գեղարվեստական նկարագիրը: Յուրաքանչյուր հայ կարող է Արմենի մեջ տեսնել իրեն եւ իր ճակատագիրը, քանի որ ամեն հայ յուրովի զոհ է հանդիսանում: Չէ՞ որ հաճախ իրենից անկախ պատճառներով նրա համար դժվար է վերամիավորվել իր իսկական էության հետ»,- ասել է գրող Սեւակ Արամազդը:

Սեւակ Արամազդը 7 հրատարակված բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, ինչպես նաեւ գերմանացի գրողների ու փիլիսոփաների, ինչպիսիք են Գյոթեն, Ռիլկեն, Բելլը, Գեսսեն եւ ուրիշներ, մի շարք աշխատանքների հայերեն թարգմանությունների հեղինակն է: