Խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

Խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։

Անդրադարձ է եղել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերին:

Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարևորությունը։

Մնացական Սաֆարյանը և Իգոր Մորգուլովը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման պրակտիկայի շարունակությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---