Սինանյանը չի պարզել Փափազյանի մուտքի արգելքի պատճառը՝ բացառելով, որ դա կարող էր արվել Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով

Սինանյանը չի պարզել Փափազյանի մուտքի արգելքի պատճառը՝ բացառելով, որ դա կարող էր արվել Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով

PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի փորձել ԱԱԾ-ից պարզել սփյուռքահայ գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու պատճառները, բայց բառացել է, որ «Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով կարող էր նման որոշում կայացվեր», գրում է «Փաստինֆոն»։

Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին հայտնի է դարձել հուլիսի 14-ին, երբ Երեւանի օդանավակայանում նրան թույլ չի տրվել դուրս գալ օդանավակայանի տարածքից եւ ուղեկցել են դեպի վերադարձի օդանավ՝ առանց պատճառը ներկայացնելու։ Ոստիկանությունն ու ԱԳՆ-ն բացառել են իրենց որեւէ դերակատարությունը Փափազյանի մուտքի արգելքին, իսկ ԱԱԾ-ն, որի կազմի մեջ գործում է սահմանապահ ծառայությունը, ուղղակի լռում է։

Լրագրողները փորձել են Զարեհ Սինանյանից տեղեկանալ պատճառների մասին, սակայն նա խուսափել է խոսել այդ մասին՝ հայտարարելով, որ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը չի փորձել ԱԱԾ-ից պարզել պատճառները:

«Համոզված եմ՝ տեղյակ եք, որ որոշումն ԱԱԾ-ն է կայացրել։ Ես տեղեկություն չունեմ, թե հիմնական պատճառը որն էր, հետաքրքվել եմ, բայց պաշտոնապես չենք դիմել ԱԱԾ-ին, որ իմանանք նրա մուտքն արգելելու հիմնական պատճառը։ Բայց կարող եմ բացառել, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով կարող էր նման որոշում կայացվեր։ Դա բացառվում է»,-ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Սինանյանը տեղյակ չէր նաև, թե Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով տեղի հայերից քանիսն են դուրս եկել այնտեղից։ Սինանյանը դժվարացել է պատասխանել՝ հիմնավորելով նրանով, որ այդ թիվն անընդհատ փոփոխվում է։

«Դուրս եկած քաղաքացիների թվի մասին տվյալներ չունենք, իսկ ինչ վերաբերում է մեր այն հայրենակիցներին, որոնք ՀՀ են եկել ու նրանց դժգոհություններին, նրանց հետ աշխատում ենք։ ՀԿ-ների հետ տարբեր ծրագրեր ենք իրագործում»,-ասել է Սինանյանը։

‌ ‌

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---